Հաճախ տրվող հարցեր
Upay էլեկտրոնային դրամապանակ
Ստանդարտ օգտատեր դառնալու համար անհրաժեշտ է հաշվին կցել բանկային քարտ:
Բանկային քարտի կցումը հնարավորություն կտա գործարքներ կատարելիս անմիջապես որպես վճարման եղանակ ընտրել կցված քարտը։
Դաշտերը ճիշտ լրացնելու դեպքում ընդամենը մի քանի րոպեների ընթացքում դուք կդառնաք Ստանդարտ օգտատեր։
Ծառայությունների մեծ մասից օգտվելու համար անհրաժեշտ կլինի դառնալ Ստանդարտ օգտատեր, Ձեր հաշվին կցելով բանկային քարտ։
Բանկային քարտի կցումը հնարավորություն կտա գործարքներ կատարելիս անմիջապես ընտրել որպես վճարման եղանակ կցված քարտը։
Բանկային քարտը Upay հաշվին կցելու համար անհրաժեշտ է գլխավոր բաժնում ընտրել Կցել քարտ դաշտը
- Մուտք գործեք Քարտերի բաժին
- Անվտանգության կանոններին ծանոթանալուց հետո սեղմեք «Հաստատել» կոճակը
- Հերթականությամբ լրացրեք Ձեր բանկային քարտի տվյալները
- Բոլոր տվյալները մուտքագրելուց հետո սեղմեք «Հաստատել գործարքը» հրամանը և վերջ:
Upay հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է կատարել ընդամենը 2 քայլ
- App Store-ից կամ Google Play-ից ներբեռնել հավելվածը նախընտրած լեզվով
- Մուտք գործել համակարգ և սեղմել «Գրանցվել» կոճակը, այնուհետև հետևել հրահանգներին:
1. Եթե հաշվի ներսում եք
Եթե հաշվի ներսում եք և ցանկանում եք փոխել Ձեր Upay հաշվի գաղտնաբառը ապա՝
- Մուտք գործեք Ձեր անձնական հաշիվ
- Ընտրեք անձնական էջ բաժինը
- Սեղմեք գաղտնաբառ դաշտի վրա
- Ներկայիս գաղտնաբառը դաշտում հավաքեք Ձեր հին գաղտնաբառը
- Ստեղծեք նոր գաղտնաբառ
- Կրկնե՛ք գաղտնաբառը
*Գաղտնաբառը ստեղծելիս պարտադիր է ներառել փոքրատառ, մեծատառ, սիմվոլ և թվանշան:
- Սեղմեք «Հաստատել» հրահանգը
- Գաղտնաբառը վերականգնելու համար Ձեր հեռախոսահամարին կուղարկվի SMS հաղորդագրություն
- Սեղմեք «Ստանալ կոդը» հրահանգը
Դաշտերը ճիշտ լրացնելու դեպքում Ձեր գաղտնաբառը հաջողությամբ կվերականգնվի։
2. Եթե հաշվից դուրս եք եկել
Եթե հաշվից դուրս եք եկել և ցանկանում եք վերականգնել Upay հաշվի գաղտնաբառը, ապա
- Գաղտնաբառի վերականգնում բաժնում Մուտք/Գրանցվել դաշտում մուտքագրեք Ձեր հաշվում գրանցված հեռախոսահամարը
- Սեղմեք «Հաստատել» հրահանգը։ Ձեր հաշվին գրանցված հեռախոսահամարին կուղարկվի վեցանիշ կոդ
Այն մուտքագրեք համապատասխան դաշտում:
*Հաղորդագրություն չստանալու դեպքում սեղմեք «Կրկին ուղարկել SMS կոդը» հրահանգը։
- Ստեղծեք նոր գաղտնաբառ
*Գաղտնաբառը ստեղծելուց պարադիր է ներառել փոքրատառ, մեծատառ, սիմվոլ և թվանշան:
- Կրկնեք գաղտնաբառը համապատասխան դաշտում
- Սեղմեք «Հաստատել» կոճակը
Եթե գաղտնաբառը համապատասխանի անվտանգության նորմերին, այն կհաստատվի որպես Ձեր նոր գաղտնաբառ։
Գաղտնաբառի վերականգնումից հետո պարտադիր հավաքեք Ձեր PIN կոդը: Այն ճիշտ մուտքագրելուց հետո ակտիվացրեք Face ID / Touch ID-ն և մուտք գործեք Ձեր Upay հաշիվ։
PIN կոդը մոռանալու դեպքում
- Մուտք բաժնում ընտրեք «Մոռացե՞լ եք PIN կոդը» դաշտը։ Համակարգը Ձեզ կտեղափոխի PIN կոդի վերականգնման էջ
- Հեռախոսահամար դաշտում մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը և սեղմեք հաստատել կոճակը։ Ձեզ կուղարկվի SMS հաղորդագրություն
Համակարգը Ձեզ կտեղափոխի SMS կոդի էջ
- Համապատասխան դաշտում մուտքագրեք ձեր հեռախոսահամարին ստացված վեցանիշ թիվը
*SMS չստանալու դեպքում սեղմեք «Կրկին ուղարկել SMS կոդը» կոճակը:
Կոդը հավաքելուց հետո համակարգը Ձեզ կտեղափոխի Ստեղծել PIN կոդ դաշտ
- Համապատասխան դաշտում մուտքագրեք Ձեր նոր PIN կոդը։ Կոդը հավաքելուց հետո կրկնեք այն
- Ճիշտ մուտքագրելու դեպքում Ձեր էկրանին կհայտնվի «PIN կոդի փոփոխությունը հաստատելու համար խնդրում ենք նորից մուտք գործել հավելված» պատուհանը
- Սեղմեք «Լավ» կոճակը և կհայտնվեք Մուտք բաժնում
- Լրացրեք նոր PIN կոդը համապատասխան դաշտում և մուտք գործեք Ձեր էլեկտրոնային դրամապանակ
Հաշիվը համալրելու համար «Ծառայություններ» բաժնից ընտրեք «Համալրել» դաշտը
1. Կցված բանկային քարտից
Upay հաշիվը կցված բանկային քարտից համալրելու համար
- Բացեք Upay հավելվածը և հիմնական էջի համալրել բաժնից ընտրեք «Կցված քարտից» տարբերակը
- Ընտրեք բանկային քարտը, որից ցանկանում եք համալրել
- Մուտքագրեք գումարի չափը և սեղմեք «Համալրել» հրահանգը
- Հաստատեք գործարքը PIN կոդով կամ Face ID / Touch ID-ով: Համակարգը Ձեզ կտեղափոխի Arca ընկերության էջ
- Սեղմեք «Send Password» հրահանգին, որից հետո կուղարկվի 3D անվտանգության կոդ այն հեռախոսահամարին, որը դուք թողել եք բանկում քարտը ստանալիս
- Կոդը մուտքագրելու և «Submit» կոճակին սեղմելուց հետո Ձեր բանկային քարտից նշված գումարը կփոխանցվի Ձեր Upay հաշվին
2. Այլ բանկային քարտից
Upay հաշիվը այլ բանկային քարտից համալրելու համար
- Բացեք Upay հավելվածը և հիմնական էջի համալրել բաժնից ընտրեք բանկային քարտից տարբերակը
- Լրացրեք պահանջվող դաշտերը և սեղմեք համալրել հրամանը
Համակարգը Ձեզ կտեղափոխի Arca ընկերության էջ
- Սեղմեք «Send Password» հրահանգին, որից հետո կուղարկվի 3D անվտանգության կոդ այն հեռախոսահամարին, որը դուք թողել եք բանկում քարտը ստանալիս
- Կոդը մուտքագրելուց և «Submit» կոճակին սեղմելուց հետո Ձեր բանկային քարտից նշված գումարը կփոխանցվի Ձեր Upay հաշվին
3. Բանկային հաշվից
Upay հաշիվը բանկային հաշվից համալրելու համար
- Ծառայություններ բաժնում սեղմեք «Համալրել» դաշտը
- Ընտեք «Բանկային հաշվից» տարբերակը։ Այս էջում ներկայացված է բանկային ռեկվիզիները
Ցանկացած բանկի յուրաքանչյուր մասնաճյուղում կարող եք տվյալ տեղեկատվությունը ներկայացնելով կատարել համալրում։ Համալրումից հետո գումարը հասանելի կդառնա հաշվին առավելագույնը մինչև հաջորդ բանկային օրվա ավարտը։
Համալրում հնարավոր է կատարել նաև Upay-ի 42 մասնաճյուղերից: Մասնաճուղային ցանցին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Upay-ից բանկային քարտին փոխանցում կատարելու համար
- Մուտք գործեք «Փոխանցել» բաժին
- Ընտրեք բանկային քարտի հրահանգը
- Բացվող պատուհանում մուտքագրեք քարտի վրայի թվերը
- Սեղմեք «Հաստատել» հրահանգը
- Բացվող պատուհանում ընտրեք վճարման աղբյուրը՝ Upay հաշիվ, կամ կցված բանկային քարտ
- Մուտքագրեք գումարի չափը
- Սեղմեք փոխանցել կոճակը և հաստատեք Ձեր գործարքը PIN կոդով կամ Face ID / Touch ID-ով
Գումարը կփոխանցվի բանկային քարտին ընդամենը մի քանի րոպեների ընթացքում։
Մասնաճյուղեր
Մասնաճյուղեր բաժնում կարող եք գտնել յուրաքանչյուր մասնաճյուղի աշխատանքային ժամերի և հանգստյան օրերի վերաբերյալ տեղեկություն: